Կարևոր իրադարձություններ

«Մահ Ամերիկային». տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել Իրանում

03 Հունվար, 2020 20:15
«Մահ Ամերիկային». տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել Իրանում

Տասնյակ հազարավոր մարդիկ Թեհրանում բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ ԱՄՆ-ի կողմից իրանցի հեղինակավոր գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության:

 

Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրա» պարբերականը, ցուցարարները վանկարկում են «մահ Ամերիկային» և զոհված գեներալի լուսանկարով պաստառներ են ցուցադրում: Հղում անելով իրանական պետական լրատվական գործակալությանը՝ պարբերականը հայտնում է, որ նմանօրինակ ցույցեր են անցկացվում նաև Արաք, Բոջնուրդ, Համադան, Հորմոզգան, Սանանդաջ, Սեմնան, Շիրազ և Յազդ քաղաքներում:  

Նշվում է, որ ցուցարարներն աջակցում են երկրի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հայտարարությանը, որը խոստացել է վրեժ լուծել Սուլեյմանիի մահվան համար:

 

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ վստահություն է հայտնել, որ «Իրանական հեղափոխության պահակների կորպուսի» հատուկ ստորաբաժանման ղեկավարին պետք էր չեզոքացնել տարիներ առաջ: «Այն ժամանակ, երբ Իրանը երբեք չի կարողանա հավուր պատշաճի ընդունել դա, Սուլեյմանիին ատում էին և վախենում նրանից հենց իր երկրում»,- իր թվիթերյան էջում գրել է Թրամփը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, իր հերթին, CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ գեներալ Սուլեյմանիին չեզոքացնելու մասին որոշումը հարյուրավոր ամերիկացիների կյանք է փրկել:

Հիշեցնենք, որ Պենտագոնը հաստատել էր, որ Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ ավիահարվածներ են հասցվել Թրամփի անմիջական հրամանով: Ռազմարշավի հետևանքով զոհվել է գեներալ Սուլեյմանին, ինչպես նաև մի քանի այլ զինվորականներ, որոնց թվում՝ շիա աշխարհազորայինների փոխղեկավար Աբու Մահդի ալ-Մուհանդիսը:

 

Լրահոս

Դիտել ավելին