Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477
    480,5

  • EUR

    527,5
    535,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

Այսօր Ryanair-ը սկսել է տոմսերի վաճառքը ևս երկու նոր ուղղությունների համար․ Ռևազյան

03 Հունվար, 2020 18:15
Այսօր Ryanair-ը սկսել է տոմսերի վաճառքը ևս երկու նոր ուղղությունների համար․ Ռևազյան

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բոլորի Նոր Տարին շնորհավոր! Տարին սկսում ենք լավ նորությունով։

Այսօր Ryanair ավիաընկերությունը սկսել է տոմսերի վաճառքը եւս երկու նոր ուղղությունների համար` Գյումրի – Աթենք եւ Երեւան – Սալոնիկ` տրամադրելով զեղչեր մինչև հունվարի 5-ը տոմսեր ձեռք բերելու դեպքում

Եթե մինչ “Օդի տուրքի” մասին օրենքի փոփոխությունները դեպի Եվրոպա սպասարկվում էր 5-6 ուղղություններ`
1. Փարիզի Շարլ դե Գոլ օդանավակայան, Air France
2. Լիոն, Aircompany Armenia
3. Վիեննա, Austrian airlines
4. Վարշավա, LOT
5. Աթենք, Aegean airlines
6. Բրյուսել, Brussels airlines (հունվար-դեկտեմբեր ամիսներին ժամանակավորապես դադարեցված են)
ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել են կամ հայտեր են ներկայացվել հետևյալ ուղղություններով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար`

1. Փարիզ Օղլի օդանավակայան, Transavia
2. Վիեննա, Wizz air
3. Վիլնյուս, Wizz air
4. Բեռլին, Ryanair
5. Մեմինգեն (Գյումրիից), Ryanair
6. Հռոմ, Ryanair
7. Միլան, Ryanair
8. Աթենք (Գյումրիից), Ryanair
9. Սալոնիկ, Ryanair
10. Ռիգա, Air Baltic

 

Բոլորին մաղթում եմ պոզիտիվ էներգիա եւ ուրախ ճանապարհորդություններ»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին