Կարևոր իրադարձություններ

Բաղդադում «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» գեներալ է սպանվել. Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է վրեժ լուծել գեներալ Սուլեյմանիի սպանության համար

03 Հունվար, 2020 13:27
Բաղդադում «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» գեներալ է սպանվել. Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է վրեժ լուծել գեներալ Սուլեյմանիի սպանության համար

Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության համար:

 

«Դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերին մնացել է նրա  արյունը, ինչպես նաև այլ նահատակների արյունը»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է Խամենեիի հայտարարության մեջ:

Վերջինս եռօրյա սուգ է հայտարարել երկրում՝ գեներալի մահվան կապակցությամբ:

 

«Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Քասեմ Սուլեյմանին սպանվել է հունվարի 2-ի երեկոյան: Նրա հետ միասին սպանվել են Իրաքի շիա աշխարհազորայինների մի քանի առաջնորդներ:

Պենտագոնից հայտարարել են, որ հարվածը Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համաձայնությամբ: Սպանված Սուլեյմանիին Վաշինգտոնում մեղավոր են համարում Իրաքում ԱՄՆ դեսպանատան և կոալիցիայի բազայի դեմ իրականացված հարձակումների համար:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը գեներալի սպանությունն անվանել է «միջազգային ահաբեկչության ակտ»:

Բաղդադում իրանցի գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:

Թարգմանությունը՝ Tert.am-ի

 

Լրահոս

Դիտել ավելին