Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    498

  • EUR

    528,5
    542,5

  • RUB

    6,37
    6,77

Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար «Արծվի թևեր» հանգստյան գոտի տանող ավտոճանապարhին. մահացածը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի հայրն է. Shamshyan.com

03 Հունվար, 2020 11:00
Ողբերգական ավտովթար «Արծվի թևեր» հանգստյան գոտի տանող ավտոճանապարhին. մահացածը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի հայրն է. Shamshyan.com

Հունվարի 2-ին, ժամը 23:46-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Արծվի թևեր» հանգստյան գոտի տանող ավտոճանապարhին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարhի 2-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ավետիս Ն.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհամերձ քարերին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Լյովա Մ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև՝ «Աստղիկ» ԲԿ, որտեղ և մահացել:

 

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, այնուհետև՝ հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Լ. Մովսիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի հայրն էր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին