Կարևոր իրադարձություններ

Մահացել է ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ Սեդրակ Աստվածատուրովը

03 Հունվար, 2020 10:20
Մահացել է ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ Սեդրակ Աստվածատուրովը

Մահացել է Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ Սեդրակ Աստվածատուրովը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը։

«Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը կորցրեց իր հենասյուներից մեկին՝ Սեդրակ Վլասի Աստվածատուրովին, հարգելի Սեդրակ Վլասովիչին։ Անփոխարինելի մարդիկ կան․․․ Սկզբունքային, խստապահանջ, ազնիվ, բարի և մասնագիտական ամենաբարձր դիրքերը մշտապես պահող Մարդ։ Հոգեհանգիստը՝ հունվարի 3-ին, ժամը 18։00֊ին, Սան Լազարո սգո սրահում /Շահումյանի գերեզմաններ տանող ճանապարհին/»,-նշել է Աթանեսյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին