Կարևոր իրադարձություններ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 1.6 հա տարածք

03 Հունվար, 2020 10:12
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 1.6 հա տարածք

Հունվարի 2-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

 

Մասնավորապես`

Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ 1 հա,

 

Սյունիքի մարզի Լիճք գյուղում՝ 2500 քմ, Առաջաձոր գյուղում՝ 3000 քմ,

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ 400 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

 

Լրահոս

Դիտել ավելին