Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Աբովյանում. փրկարարները բնակարանից դուրս են բերել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացուն

02 Հունվար, 2020 22:21
Հրդեհ՝ Աբովյանում. փրկարարները բնակարանից դուրս են բերել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացուն

Հունվարի 2-ին, ժամը 15:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 1/2 շենքի բնակարաններից մեկի բաց պատշգամբում, ինչի հետևանքով բնակարանում ստեղծվել է ծխապատ գոտի: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացուն դուրս են բերել բնակարանից: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:12-ին, մարվել՝ 15:19-ին: Մասամբ այրվել է աթոռ և հնամաշ հագուստ:

 

Լրահոս

Դիտել ավելին