Կարևոր իրադարձություններ

Գյումրու Հաղթանակի այգում շինություն է հրդեհվել

02 Հունվար, 2020 20:48
Գյումրու Հաղթանակի այգում շինություն է հրդեհվել

Հունվարի 2-ին, ժամը 16:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի այգում՝ չշահագործվող շինությունում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակի պողոտայի 8/1 հասցեի մոտակայքում գտնվող տաղավարում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:29-ին, մարվել՝ 16:55-ին:

Այրվել են տաղավարի (50 քմ) կախովի առաստաղը և փայտյա կառուցատարրերը՝ ամբողջությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին