Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. կա 5 վիրավոր, այդ թվում՝ 2 տարեկան երեխա

02 Հունվար, 2020 18:20
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. կա 5 վիրավոր, այդ թվում՝ 2 տարեկան երեխա

Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Չարենցավան քաղաք տանող հատվածում բախվել են Opel մակնիշի 36 ԼM 544 համարանիշի և Mitsubishi Pajero IO մակնիշի 34 CՍ 684 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ 2 տարեկան երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին