Կարևոր իրադարձություններ

Մանկավարժական համալսարանի դասախոսին մահվան ելքով վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած ԱՁ տնօրենը ձերբակալվել է

02 Հունվար, 2020 16:06
Մանկավարժական համալսարանի դասախոսին մահվան ելքով վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած ԱՁ տնօրենը ձերբակալվել է

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Կարեն Հովհաննիսյանը։

 Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեկտեմբերի 31-ին, ժամը 19։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն Աթոյան փողոցի 29 հասցեի դիմացից հիվանդանոց է տեղափոխել Աթոյան անցուղիի բնակիչ՝ 80-ամյա Մարտուն Սոսյանին, ով հունվարի 1-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։

Նշված վրաերթը կատարելու կասկածանքով հունվարի 1-ին Երևան քաղաքի Ռոստոմի փողոցից Էրեբունու ոստիկանություն է բերման ենթարկվել Կ. Հովհաննիսյանը։ Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 81 FF 081 համարանիշի ավտոմեքենայով։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

 

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Մ. Սոսյանն աշխատում էր Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում՝ որպես դասախոս, իսկ կասկածյալ Կ. Հովհաննիսյանն իրավապահներին հայտնել է, որ ինքն աշխատում է ԱՁ տնօրեն։

 

Լրահոս

Դիտել ավելին