Կարևոր իրադարձություններ

Նիդերլանդները պաշտոնապես հրաժարվել է «Հոլանդիա» անվանումից

02 Հունվար, 2020 13:48
Նիդերլանդները պաշտոնապես հրաժարվել է «Հոլանդիա» անվանումից

«Հոլանդիա» անվանումը 2020 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես դադարել է գոյություն ունենալ որպես Նիդերլանդներ պետության նշան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝  հղում կատարելով  Nostalgie ռադիոկայանին:

Այժմ տեղական իշխանությունները, բուհերը, մասնավոր ընկերությունները և տպագիր հրատարակությունները պետք է օգտագործեն «Նիդեռլանդներ» անվանումը ։ Կառավարությունը կարծում է, որ նման միջոցը երկրին թույլ կտա ազատվել թմրանյութերի եւ մարմնավաճառության հետ կապված վայրի կերպարից:

Երկրի իշխանությունները նաեւ կարծում են, որ այսպիսով կլուծվի զբոսաշրջիկների հոսքի վերաբաշխումը, քանի որ այսօր օտարերկրացիների մեծ մասը այցելում են հենց Պատմական Հոլանդիա ՝ Ամստերդամ, Հարլեմ եւ Հաագա, եւ այդ քաղաքները չեն կարողանում հաղթահարել այդ հոսքը:

Երկրի անվան բարեփոխումը Թագավորության բյուջեին կարժենա 200 հազար եվրո։

 

Լրահոս

Դիտել ավելին