Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար` Արագածոտնում. կան վիրավորներ

02 Հունվար, 2020 11:02
Խոշոր ավտովթար` Արագածոտնում. կան վիրավորներ

Հունվարի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշի-Օհանավան գյուղերի խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 35 QO 053 համարանիշի և VAZ 21014 մակնիշի 88 AX 855 համարանիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին