Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը ներկայացրել է Ամանորի գիշերվա ուժեղացված ծառայության արդյունքները

01 Հունվար, 2020 14:56
Ոստիկանությունը ներկայացրել է Ամանորի գիշերվա ուժեղացված ծառայության արդյունքները

Ոստիկանությունը ներկայացրել է Ամանորի գիշերվա ուժեղացված ծառայության արդյունքները:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 2020 թվականի Ամանորին՝ հունվարի լույս 1-ի գիշերը՝ ժամը 24.00-ից մինչև 12.00-ն ընկած ժամանակահատվածում Երևանում արձանագրվել է 3 ճանապարհատրանսպորտային պատահար, 3 քաղաքացի դիմել է բուժզննության:

Երևանում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 19 վարորդ:

Հանրապետության մարզերում նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1 ինքնավթար, բուժզննության է դիմել 4 քաղաքացի:

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 6 վարորդ:

Պատահարների հետևանքով բարեբախտաբար զոհեր չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին