Կարևոր իրադարձություններ

Երիտասարդը բարձրացել է բլրի վրա և սպառնացել է ինքնասպանություն գործել

01 Հունվար, 2020 10:01
Երիտասարդը բարձրացել է բլրի վրա և սպառնացել է ինքնասպանություն գործել

Դեկտեմբերի 31-ին, ժամը 14:59-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գետարգել գյուղի եկեղեցու մոտակայքում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով բլրից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Գետարգել գյուղում Հրաչյա Հ.-ն (ծնված 1992 թ.) բարձրացել է բլրի վրա (մոտ 50 մ) և սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով բլրից: Ինքնասպանության փորձը կանխվել է փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին