Կարևոր իրադարձություններ

Սրանից հետո խնդրում եմ այլեւս չասեք, թե Հայաստանում արվեստը պահանջարկ չունի. վարչապետ

31 Դեկտեմբեր, 2019 21:30
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Սրանից հետո խնդրում եմ այլեւս չասեք, թե Հայաստանում արվեստը պահանջարկ չունի. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է.

Այսօր Հայաստանի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մշակութային մինի հեղափոխություն: 

Սրանից հետո խնդրում եմ այլեւս չասեք, թե Հայաստանում արվեստը պահանջարկ չունի: 

Որ մշակույթը խեղճ է ու անօգնական:

Որ Հայաստանում համերգի ու մշակութային միջոցառման տոմս չի վաճառվում: 

Պարզապես, մեզ պետք է արվեստի ժամանակակից ընկալում եւ կազմակերպում: 

Պարզապես մշակութային միջոցառումը պետք է կազմակերպել ճիշտ պահի, ճիշտ տեղում, ճիշտ օրակարգով, ճիշտ ընթացքով ու հայեցակարգով: 

Մշակութային կազմակերպությունների աշխատանքն այսուհետ գնահատվելու է ըստ այսմ։ Եւ վերջ:

 

Լրահոս

Դիտել ավելին