Կարևոր իրադարձություններ

«ԱՄՆ-ն վերադարձել է «վայրի Արևմուտքի» ժամանակաշրջանի նորմերին». Զախարովա

31 Դեկտեմբեր, 2019 17:35
«ԱՄՆ-ն վերադարձել է «վայրի Արևմուտքի» ժամանակաշրջանի նորմերին». Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Վաշինգտոնն արտաքին քաղաքականությունը վարելու հարցում վերադարձել է «վայրի Արևմուտքի» ժամանակաշրջանի արարողակարգային նորմերին և միջազգային քաղաքականության ասպարեզում «ոտքերը սեղանին է դրել»:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, Զախարովայի համոզմամբ՝ Պետքարտուղարությունում և Սպիտակ տանն իրականությունը՝ արարողակարգային նրբանկատության տեսանկյունից զուրկ է բոլոր ձևականություններից:

Նա ընդգծել է, որ այժմյան Միացյալ Նահանգներում արտաքին քաղաքականությանը վերաբերող կանոնները, ավանդույթներն ու ձևականությունները երկրորդ պլան են մղվել:

 

Լրահոս

Դիտել ավելին