Կարևոր իրադարձություններ

Բաղդադում հարձակվել են ԱՄՆ դեսպանատան վրա

31 Դեկտեմբեր, 2019 15:51
Բաղդադում հարձակվել են ԱՄՆ դեսպանատան վրա

Չի հանդարտվում իրավիճակը Իրաքում: Մայրաքաղաք Բաղդադում ցուցարարները երթով հասել են ԱՄՆ դեսպանատան մոտ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:

Ակցիայի մասնակիցներից մի քանիսին հաջողվել է մտնել լավ պաշտպանված տարածք: Այնտեղ նրանք քարեր են նետել պատուհաններին, այրել են տարբեր իրեր և «Քաթաեբ Հեզբոլլահ»-ին աջակցող գրառումներ արել պատերին:

Հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ օդուժի կողմից «Քաթաեբ Հեզբոլլահ» շարժման օբյեկտներին հարվածելուց և 25 մարդ սպանելուն ի պատասխան: Ցուցարարները պահանջում են, որ Միացյալ Նահանգները դուրս հանի իր զորքերը Իրաքից:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին