Կարևոր իրադարձություններ

Այսօր Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

31 Դեկտեմբեր, 2019 15:11
Այսօր Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

«Սիրելի քաղաքացիներ,

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:

Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 06:00-ին:

Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն և անխափան երթևեկություն»,- ասված է հայտարարության տեքստում։

 

Լրահոս

Դիտել ավելին