Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանը շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը

31 Դեկտեմբեր, 2019 12:28
Հեղինակ՝ Աննա Հակոբյան
Աննա Հակոբյանը շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Անցնող տարվա այս վերջին ժամերին շնորհավորում եմ Ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդը։
Մաղթում եմ ձեզ առողջություն, ամենայն բարիք, անձնական երջանկություն, բարօրություն և արևշատություն։
Ամանորն առաջին հերթին ընտանեկան տոն է, և ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիդ ընտանիքում թևածի ջերմությունը, սերն ու հոգատարությունը, հաճախակի լսվեն մանկան ճիչերը։
Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր զինվորներին, սպաներին ու բոլոր նրանց, ովքեր Ամանորը նշելու են իրենց ծառայության վայրերում՝ ընտանիքներից և հարազատներից հեռու։ Շնորհակալություն ձեր հայրենասիրության և անձնվիրության համար։
Ցանկանում եմ, որ 2020 թվականը խաղաղության, բարեկեցության, ձեռքբերումների, հաղթանակների, բարի գործերի և նոր նախաձեռնությունների իրականացման տարի լինի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին