Կարևոր իրադարձություններ

Վերաքննիչ դատարանը Կոտայքի մարզպետի բողոքը վարույթ է ընդունել

30 Դեկտեմբեր, 2019 18:48
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Վերաքննիչ դատարանը Կոտայքի մարզպետի բողոքը վարույթ է ընդունել

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2019 թվականի հոկտեմբերի 22-ին հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի՝ 2019 թվականի հոկտեմբերի 7-ի ավագանու հերթական նիստի թիվ 10 արձանագրությունը (Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ) անվավեր ճանաչելու պահանջի մասին:

ՀՀ Վարչական դատարանը հայցադիմումը վարույթ չի ընդունել և 2019 թվականի հոկտեմբերի 30-ին հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում է կայացրել:

Նշված որոշման դեմ բողոք եմ ներկայացրել ՀՀ Վերաքննիչ Վարչական դատարան:

ՀՀ Վերաքննիչ Վարչական դատարանը 2019 թվականի նոյեմբերի 22-ին որոշում է կայացրել ՀՀ Վարչական դատարանի՝ «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման դեմ իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ»:

 

Լրահոս

Դիտել ավելին