Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը Նոյեմբերյանի զորամասում ծանոթանում է նոր սննդակարգին

30 Դեկտեմբեր, 2019 13:09
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Նոյեմբերյանի զորամասում ծանոթանում է նոր սննդակարգին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոյեմբերյանի զորամաս: Իր այցը նա ներկայացրել է ֆեյսբուքյան էջում՝ նշելով.

«ՊՆ N զորամասում ծանոթանում ենք նոր սննդակարգին և համտեսում»։

Փաշինյանը տեղեկացրել է, որ այս զորամասում նոր սննդակարգի են անցել երեկվանից: Վարչապետը նաև հայտնել է՝ նախատեսված չէր զորամաս գալ ճաշի ժամին: Նա Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից հաստատում է ստացել, որ եկող տարի նոր սննդակարգի են անցնելու բոլոր զորամասերը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին