Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

Ապրեք այստեղ և հիմա. Նաիրա Զոհրաբյանի ամանորյա ուղերձը

30 Դեկտեմբեր, 2019 10:28
Ապրեք այստեղ և հիմա. Նաիրա Զոհրաբյանի ամանորյա ուղերձը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան տեսաուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է․

«Ապրեք այստեղ և հիմա, գնահատեք այն մարդկանց, ովքեր Ձեզ սիրում են պարզապես նրա համար, որ դուք կաք, նրանք Ձեր կյանքի ամենակարևոր մարդիկ են։ Ոտքի հարվածով փակեք դուռը դավաճանների և թուլամորթերի առաջ և թույլ չտաք, որ նրանք խցկվեն ձեր կյանք։ Երբե՛ք, երբե՛ք ժամանակ չվատնեք պատժելու մարդկանց, ովքեր Ձեզ դավաճանել ու Ձեր հանդեպ ստորություն են արել։ Այդ կարևոր ժամանակը նվիրեք Ձեզ սիրող մարդկանց։ Միշտ հիշե՛ք, որ մարդկանց տեսակ կա, որոնց դուք երբեք դուր չեք գալու, որովհետև Ձեր ներկայությունը զարթնեցնում է նրանց միջի դևերին։ Մարդու մասին չդատեք ըստ նրա ընկերների, Հուդայի ընկերներն ամենաանբասիրն էին, փորձեք ներել Ձեր թշնամիներին, որպեսզի խաղաղ ապրեք, բայց երբեք չմոռանաք նրանց անունները։ Հիշե՛ք, պարտված է այն պայքարը, որը դուք եք պարտված համարում, երբեք Ձեզ չհամարեք պարտված ու չեք պարտվի։ Դուք եք որոշում՝ երջանիկ լինել,թե ոչ։ Ամեն ինչ կախված է հենց Ձեզանից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին