Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը ներկա է եղել ՊԲ պահեստազորային սպաների եւ զինծառայողների բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը

29 Դեկտեմբեր, 2019 15:50
Բակո Սահակյանը ներկա է եղել ՊԲ պահեստազորային սպաների եւ զինծառայողների բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Մարտունի քաղաք եւ ներկա գտնվել Պաշտպանության բանակի պահեստազորային սպաների եւ զինծառայողների քառասունչորս ընտանիքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ 

Նախագահը շնորհավորել է բոլորին եւ մաղթել երջանկություն, հաջողություններ ու ամենայն բարիք։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի զինծառայողների եւ վետերանների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում։ Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։

 

Լրահոս

Դիտել ավելին