Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    527,5
    535,5

  • RUB

    7,68
    7,88

Կարևոր իրադարձություններ

Հրազդան ՋԷԿ-ի աշխատակցի ինքնասպանության փորձը կանխվել է

29 Դեկտեմբեր, 2019 13:09
Հրազդան ՋԷԿ-ի աշխատակցի ինքնասպանության փորձը կանխվել է

Դեպքի վայր են մեկնել Հրազդան ՋԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի քիմիական արտադրամասի օպերատոր Աշոտ Գ.-ն (ծնված 1997 թ.) բարձրացել է ծխահեռացման խողովակի վրա (մոտ 270 մ) և սպառնում է ինքնասպանություն գործել:

Գիշերային, բարդ և եղանակային անբարենպաստ պայմաններում փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի փրկարարներին հաջողվել է հաղթահարել բարձրությունը և կանխել Աշոտ Գ.-ի ինքնասպանության փորձը՝ նրան անվնաս իջեցնելով մոտ 270 մ բարձրությունից:

Դեպքի վայրում են գտնվել փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ փ/ծ փոխգնդապետ Հայկ Նաղդալյանը և մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ փ/ծ փոխգնդապետ Արմեն Գյուրջինյանը:

Փրկարարական աշխատանքները ղեկավարել է փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ փ/ծ փոխգնդապետ Հայկ Նաղդալյանը:

Դեպքի վայրում են գտնվել նաև ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին