Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    498
    504

  • EUR

    544
    558

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում ինքնաթիռ է ընկել. կան զոհեր

29 Դեկտեմբեր, 2019 12:00
ԱՄՆ-ում ինքնաթիռ է ընկել. կան զոհեր

Շաբաթ օրը ԱՄՆ Լուիզիանա նահանգում ինքնաթիռ է ընկել, որի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, հայտնում է BBC News- ը ՝ վկայակոչելով տեղական մամուլին:

Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է հենց փողոցում՝ վնասվածքներ հասցնելով երեք անցորդի:

Տվյալներ կան, որ ինքնաթիռում վեց մարդ է եղել, նրանցից մեկը փրկվել է: Թե ինչ օդանավի մասին է խոսքը, չի հաղորդվում:

Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 9:00-ին՝ թռիչքից անմիջապես հետո: Ըստ օդերևութաբանների՝ առավոտյան տարածքում խիտ մառախուղ է եղել, տեսանելիությունը՝ 0,4 կմ:

Ինքնաթիռի ընկնելու հետևանքով պայթյունի ալիքը կոտրել է մոտակա գրասենյակի ապակիները, հայտնում է KATC News- ը:

Տեղի բնակիչ Քևին Ջեքսոնը նշել է. «Ես կանգնած էի փողոցում՝ վթարի տարածքին շատ մոտ: Տեսա, որ ցածր թռչող օդանավից դժոխային ծուխ է դուրս գալիս»:

Ականատեսները սոցցանցում հրապարակել են վթարի տեսանյութը:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին