Կարևոր իրադարձություններ

Արգենտինահայերը հարգել են Ցեղասպանությունը ճանաչած նախագահի հիշատակը

16 Հոկտեմբեր, 2015 20:16
Արգենտինահայերը հարգել են Ցեղասպանությունը ճանաչած նախագահի հիշատակը

Արգենտինայի Հայկական մշակութային միության շենքում հոկտեմբերի 14-ին կայացել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած արգենտինացի նախագահ Նեստոր Քիրշների հիշատակին նվիրված արարողությունը:


Նախագահ Քիրշները Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքն ընդունել էր 2007-ի հունվարի 11-ին` ապրիլի 24-ը հռչակելով «ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր»:


Ինչպես հայտնում է Prensa Armenia-ն, շնորհակալական խոսքով հանդես են եկել Խտրականության, այլատյացության և ռասիզմի դեմ ինստիտուտի համակարգող Պեդրո Մուրադյանը և Հայկական մշակութային միության նախագահ Ուգո Կույումջյանը` ընդգծելով Նեստոր Քիրշների թողած մեծ ժառանգությունը:


Նեստոր Քիրշների պատվին հուշատախտակ է տեղադրվել «Խրիմյան Հայրիկ» հայկական քոլեջի շենքում:


Ինչպես Tert.am-ը հաղորդել էր ավելի վաղ` արգենտինահայ համայնքը սեպտեմբերի 20-ին իր հարգանքի տուրքն էր մատուցել նաև Արգենտինայի նախկին նախագահ Ռաուլ Ալֆոնսինի հիշատակին, որը առաջին արգենտինացի նախագահն էր, ով 1987-ին ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին