Կարևոր իրադարձություններ

«Փա՞յ ունեմ «Լիդիան»-ում, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ են ասում». Տիգրան Ավինյան

28 Դեկտեմբեր, 2019 22:15
«Փա՞յ ունեմ «Լիդիան»-ում, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ են ասում». Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադառնալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին և բնապահպանների այն մեղադրանքին, թե հանքի շահագործման հարցում ինքն ինչ-որ շահագրգռվածություն ունի, ասել է. «Էս պահի դրությամբ «Լիդիան» ընկերությունն ունի ֆինանսական լուրջ խնդիրներ, որոնք արդեն անկախ տեղի ունեցող ակցիաներից, էդ գործընթացը գնում է, և համենայն դեպս մենք, ինչպես և նախկինում էինք ասել, բոլոր սցենարներին պատրաստ ենք, ինչպես նաև արբիտրաժի սցենարին։

Ինչ վերաբերում է իմ անձնական շահագրգռվածությանը, իրականում ես անձնապես շահագրգռված եմ, որպեսզի յուրաքանչյուր հարց, նամանավանդ նման մասշտաբի և նման կարևորության, լուծվի միմիայն օրենքի շրջանակներում։ Իմ շահագրգռվածությունը ուրիշ որևէ բան չի կարող լինել։ Երբ որ ասում են շահագրգռվածություն, ի՞նչ, փա՞յ ունեմ «Լիդիան»-ում, էդ եմ ուզում հասկանալ, ինչի՞ մասին է խոսքը, այսինքն՝ ի՞նչ են ասում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Լրահոս

Դիտել ավելին