Կարևոր իրադարձություններ

Օպերացիա՝ «գողականների» դեմ. Լոռիում տասնյակ անձինք են բերման ենթարկվել /տեսանյութ/

28 Դեկտեմբեր, 2019 18:14
Օպերացիա՝ «գողականների» դեմ. Լոռիում տասնյակ անձինք են բերման ենթարկվել /տեսանյութ/

Դեկտեմբերի 27-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների աշախատակիցները հերթական միջոցառումն իրականացրին։

Տարոնի, Բազումի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Թումանյանի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել մի քանի տասնյակ անձինք։ Կատարված անձնական խուզարկություններով ու կասկածելի տրանսպորտային միջոցների զննություններով՝ հայտնաբերվել են ապօրինի պահվող զենքեր, այդ թվում՝ «Մակարով» և արտասահմանյան արտադրության այլ ատրճանակ, տասնյակից ավելի սառը զենքեր, տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ մեթադոն։ Լոռու ոստիկանները ստուգողական այցեր են կատարել քրեական ենթամշակույթ կրող անձանց հնարավոր հավաքատեղիներ։

Ձեռնարկված միջոցառումներին ներգրավված են եղել ոստիկանության ԿՀԴՊ և ՔՀ գլխավոր վարչությունների ծառայողները։

Կրկին հիշեցնենք, որ ոստիկանությունը հետևողական է հանցագործություն ծնող պատճառների և միջավայրի դեմ պայքարում։ Արվում է ամեն ինչ քրեական ենթամշակույթը վերացնելու և քաղաքացիական հասարակությանը հատուկ սկզբունքների արմատավորման համար։

 

Լրահոս

Դիտել ավելին