Կարևոր իրադարձություններ

Ինքնաձիգեր, արկեր, փամփուշտներ․ կամավոր զենք-զինամթերք է հանձնվել

28 Դեկտեմբեր, 2019 17:21
Ինքնաձիգեր, արկեր, փամփուշտներ․ կամավոր զենք-զինամթերք է հանձնվել

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 27-ին բաժին է ներկայացել Մասիսի բնակիչ, 53-ամյա մի տղամարդ ու կամավոր հանձնել «Կալաշնիկովի» ինքնաձիգ, նռնակ, նռնակի պայթուցիչ ու տարբեր տրամաչափի 200-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով զենք-զինամթերքը գտել է տանիքում:

Դեկտեմբերի 26-ին ոստիկանության Արտաշատի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Վանաշեն գյուղում ապրող 52-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է ինքնաշեն ինքնաձիգ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ինքնաձիգի պահունակներ ու տարբեր տրամաչափի 140-ից ավելի փամփուշտ։

Այնթապ գյուղի 49-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Արտաշատի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի հրացան և 8 փամփուշտ։ Նրա հայտնածով դրանք իրենն են․ ձեռք է բերել տարիներ առաջ։

Դեկտեմբերի 27-ին ոստիկանության Հրազդանի բաժին եկած Հրազդանի 56-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է հակատանկային նռնականետի արկեր և ինքնաձիգի 27 փամփուշտ։ Նրա հայտնածով դրանք գտել է տանիքը մաքրելիս։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Կրկին հիշեցնենք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին