Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետին բողոքած տղամարդը հրաժարվել է հաղորդում տալուց

28 Դեկտեմբեր, 2019 15:48
ՀՀ վարչապետին բողոքած տղամարդը հրաժարվել է հաղորդում տալուց

Դեկտեմբերի 27-ին «YouTube» կայքէջում տեսանյութեր էր հրապարակվել, որտեղ քաղաքացին ՀՀ վարչապետին բողոքում է, որ ՀՀ ՊԵԿ հյուսիսային մաքսատան մոտ իրեն ծեծի են ենթարկել: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ տեսանյութն ուսումնասիրվել է եւ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են ենթադրյալ հանցագործության մասին հայտնած քաղաքացու ինքնությունը։ Տղամարդը հրաժարվել է հաղորդում տալուց եւ հայտնել է, որ նշված հայտարարությունն անելիս եղել է վրդովված վիճակում՝ մաքսատան դիմաց առաջացած հերթերի պատճառով, եւ իրականում իրեն ոչ ոք չի ծեծել։

Չնայած տղամարդու պարզաբանումներին, այնուամենայնիվ՝ ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվել։

 

Լրահոս

Դիտել ավելին