Կարևոր իրադարձություններ

Արցախում տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել, ճայթիչը ձեռքում պայթել է

28 Դեկտեմբեր, 2019 13:50
Արցախում տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել, ճայթիչը ձեռքում պայթել է

Դեկտեմբերի 26-ին Իվանյանի զինհոսպիտալից Արցախի Հանրապետության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 14:00-ին աջ դաստակի 1-ին մատի տրավմատիկ անպուտացիա, թաթային մակերեսի պատռված վերքերով, 2-րդ մատի  ոչ լրիվ անպուտացիա, 3-րդ և 4-րդ մատների բազմաթիվ պատռված, քերծված վերքերով իրենց մոտ է դիմել Ասկերանի շրջանի բնակիչ, 1967թ.ծնված Գ. Ա.-ն:

Ոստիկանության ծառայողը պարզել է, որ Գ. Ա.-ն նշված վնասվածքը ստացել է դեկտեմբերի 26-ին ժամը 13:00-ի սահմաններում Խնձրիստան գյուղի վարչական տարածքում գտնվող Սունջինկա տեղամասում` ճայթիչը ձեռքում պայթելու հետևանքով:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

 

Լրահոս

Դիտել ավելին