Կարևոր իրադարձություններ

Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովից որևէ պաշտոնական նամակ չի ստացել. պարզաբանում

28 Դեկտեմբեր, 2019 13:08
Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովից որևէ պաշտոնական նամակ չի ստացել. պարզաբանում

Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովից որևէ պաշտոնական նամակ չի ստացել: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։

«Ինչ վերաբերում է ոչ պաշտոնական գրագրությանը՝ այն հրապարկման ենթակա չէ։ Այդուհանդերձ, տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անձնական նամակով շնորհավորել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին Սուրբ ծննդի և Ամանորի կապակցությամբ, որին ի պատասխան՝ Հանձնաժողովի նախագահը Ռուստամ Բադասյանին ևս շնորհավորել և բարեմաղթանք է հղել տոների առթիվ։

Այլ՝ ոչ պաշտոնական գրագրություններ հրապարակման ենթակա չեն»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտնել էր, թե ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Վենետիկի հանձնաժողովից նամակ է ստացվել:

 

Լրահոս

Դիտել ավելին