Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    528
    536

  • RUB

    7,7
    7,9

Կարևոր իրադարձություններ

ԱԺ խմբակցությունները հավանաբար բյուջեից վճարվող խոսնակներ կունենա՞ն. «Հրապարակ»

28 Դեկտեմբեր, 2019 08:12
ԱԺ խմբակցությունները հավանաբար բյուջեից վճարվող խոսնակներ կունենա՞ն. «Հրապարակ»

«Տիկին Մակունց, տարին ավարտվեց, ԱԺ-ն այդպես էլ խոսնակ չունեցավ, չնայած տարեսկզբին ասել էիք, որ կունենաք։ Երբեք պառլամենտում այսպիսի վիճակ չի եղել՝ ասացինք «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին։ 

«Գիտեք` վերջերս Ամերիկա կատարած` հայ-ամերիկյան բարեկամական խմբի այցի ընթացքում, երբ ուսումնասիրում էինք, թե ինչպես են աշխատում այլ խորհրդարանները, մասնավորապես՝ ԱՄՆ Կոնգրեսն ու Սենատը, մի գաղափար առաջացավ, որ խորհրդարանի և խմբակցությունների դերի բարձրացման շրջանակներում առաջարկով հանդես գանք, որի վրա հիմա աշխատում է Էդմոն Մարուքյանը, և նախատեսենք, որ խմբակցություններն ունենան մամլո խոսնակների լրացուցիչ հաստիքներ։ 

Կհաստատվի, թե ոչ՝ դեռ չգիտենք, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ»: Վճարովի՞։ «Այո»: Մեծ շռայլություն չէ՞։ «Խմբակցություններն ունեն չափազանց փոքր աշխատակազմ… Կարծում եմ` մեծ շռայլություն չէ, և հուսանք, որ մեր առաջարկը համաձայնության կարժանանա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին