Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    527,5
    535,5

  • RUB

    7,68
    7,88

Կարևոր իրադարձություններ

Անգելա Մերկելը հունվարին կմեկնի Թուրքիա

27 Դեկտեմբեր, 2019 23:35
Անգելա Մերկելը հունվարին կմեկնի Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 2020թ. հունվարին մեկնելու է Թուրքիա: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է գերմանական «Süddeutsche Zeitung» թերթը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Անգելա Մերկելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկելու են Սիրիայի հարցի շուրջ վերջին զարգացումները, սիրիացի փախստականների թեման և Անկարայի կողմից Լիբիա զորախումբ ուղարկելու ծրագիրը:

Նշվում է, որ կանցլեր Մերկելն անհանգստացած է Թուրքիայի և ԵՄ-ի միջև 2016թ. ստորագրված փախստականների համաձայնագրի ապագայով, ինչպես նաև թուրք-սիրիական սահմանին և հունական կղզիներում սիրիացի փախստականների ահագնացող հոսքով:

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող բախումների հետևանքով մեծացել  է սիրիացի փախստականների հոսքը դեպի Թուրքիա և հավելել, որ իրենք չեն պատրաստվում իրենց ուսերին միայնակ կրել այդ «բեռը»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին