Կարևոր իրադարձություններ

Հնդկական մի շարք նահանգներում զանգվածային բողոքների պատճառով անջատել են բջջային ինտերնետը

27 Դեկտեմբեր, 2019 20:57
Հնդկական մի շարք նահանգներում զանգվածային բողոքների պատճառով անջատել են բջջային ինտերնետը

Հնդկական մի շարք նահանգներում, ներառյալ Դելին եւ Մումբայը, անջատել են բջջային ինտերնետը քաղաքացիության մասին օրենքի դեմ զանգվածային բողոքների ֆոնին, որը համարվում է հակամուսուլմանական։

Ինչպես նշում է AFP-ն, երկու շաբաթվա բողոքների ընթացքում զոհվել է 27 մարդ։ Վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը հեշտացրել է երեք երկրներից ոչ մուսուլմաններին քաղաքացիություն տալը։

Զինված ոստիկանները պարեկում են մայրաքաղաքի այն շրջանները, որտեղ գերակշռում են մուսուլմանները, այն բանից հետո, երբ ուրբաթօրյա աղոթքից հետո հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին Դելիի հին թաղամասի մզկիթի մոտ։

Ոստիկանությունը եւ ռազմականացված կազմավորումները բարիկադներ են դրել ճանապարհներին, որոնք տանում են դեպի մզկիթ, որտեղ անցած շաբաթ բողոքներից հետո սկսվել են դաժան բախումներ։

Ուրբաթ ցուցարարները վանկարկել են կարգախոսներ կառավարության դեմ՝ խոստանալով շարունակել ճնշում գործադրել այնքան ժամանակ, մինչեւ որ օրենքը չեղարկվի։

 

Լրահոս

Դիտել ավելին