Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    527,5
    535,5

  • RUB

    7,68
    7,88

Կարևոր իրադարձություններ

Հրայր Թովմասյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը

27 Դեկտեմբեր, 2019 13:10
Հրայր Թովմասյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը: Այս մասին հայտարարեց հենց Թովմասյանը, ով քննիչի հետ հանդիպումից ու իր նկատմամբ մեղադրանք առաջադրելուց անմիջապես հետո ՍԴ բակում զրուցեց լրագրողների հետ՝ տեղեկացնելով, որ հրաժարվել է որևէ ցուցմունք տալուց:

«Այս ողջ ընթացքում Սահմանադրական դատարանն աշխատել է առանց որևէ խոչընդոտի, ընդունել է այնպիսի որոշումներ, որոնք բեկումնային են լինելու իրավական համակարգի հետագայի համար: Գործընթացը, որը ներկայում ընթանում է, քաղաքական է և ոչ թե իրավական: Առաջադրված մեղադրանքը՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, և ընտրված խափանման միջոցը իրավական գործընթացի հետ որևէ աղերս չունեն», գործի նկատմամբ իր մոտեցումն արտահայտեց Թովմասյանը՝ նշելով, որ պաշտպաններն իրեն խնդրել են որևէ այլ մանրամասն չհրապարակել:

Սահմանադրական դատարանի անդամների վաղ կենսաթոշակի համակարգի ներդրման մասին լրագրողների հարցերին ի պատասխան նա նշեց, որ ՍԴ դատավորները հայրենասեր մարդիկ են, և չի կարելի անաշխատ եկամուտ ստանալուց հրաժարվելը համարել աթոռի կռիվ:

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին: Նա, լրատվամիջոցների հաղորդմամբ, Հրայր Թովմասյանի սանիկն է:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին