Կարևոր իրադարձություններ

Նախնական տվյալներով Ղազախստանում ինքնաթիռի վթարից տուժածների և զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան

27 Դեկտեմբեր, 2019 12:00
Նախնական տվյալներով Ղազախստանում ինքնաթիռի վթարից տուժածների և զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան

Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ նախնական տվյալներով Ալմաթի-Նուր-Սուլթան մարդատար ինքնաթիռի վթարից տուժածների և զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան:

««Bek Air» ավիաընկերության № Z2100 չվերթն (Ալմաթի-Նուր-Սուլթան) իրականացնող մարդատար ինքնաթիռի 27.12.2019 վթարի առնչությամբ Ղազախստանում  Հայաստանի դեսպանությունը հայտնում է իր ցավակցությունները զոհվածների բարեկամներին և հարազատներին»,- ասված է  Ղազախստանում Հայաստանի դեսպանատան հաղորդագրության մեջ: 

Ալմաթիում Bek Air ինքնաթիռի կործանման հետեւանքով առնվազն 14 մարդ Է զոհվել:Հիվանդանոցներ են տեղափոխվել 27 մեծահասակ եւ ութ երեխա: Bek Air ավիաընկերության Fokker-100 ինքնաթիռն ընկել Է Ալմաթիի օդանավակայանից վերթիռից հետո: Օդանավում եղել Է 95 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անդամ: Ընկնելիս ինքնաթիռը ճեղքել-անցել Է բետոնե արգելապատնեշը եւ բախվել երկհարկանի շենքի:

 

Լրահոս

Դիտել ավելին