Կարևոր իրադարձություններ

Կդիմի արբիտրաժ. «Լիդիան»-ի գնահատմամբ՝ միայն ճանապարհների փակման հետևանքով իրենք կրել են 101 մլն դոլարի վնաս. «Ժամանակ»

27 Դեկտեմբեր, 2019 08:45
Կդիմի արբիտրաժ. «Լիդիան»-ի գնահատմամբ՝ միայն ճանապարհների փակման հետևանքով իրենք կրել են 101 մլն դոլարի վնաս. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստվում է դիմել միջազգային արբիտրաժային դատարան՝ պնդելով, որ Հայաստանը իր ներդրումներին չի տրամադրել արդար և համաչափ վերաբերմունք, չի ապահովել ընկերության գործունեության ֆիզիկական պաշտպանվածությունը, չի պահպանել Միացյալ Թագավորության և Կանադայի ներդրողների նկատմամբ իր ստանձնած պարտավորությունները։ «Լիդիանը» միայն ճանապարհների փակման հետևանքով իրեն պատճառված վնասը գնահատում է 101 մլն դոլար:

Մնում է, որ Հայաստանն էլ հանդես գա «Լիդիանի» դեմ հակընդդեմ հայցով՝ հիմնավորելով, թե իր գործունեությամբ ինչպիսի վնաս է հասցրել այս ընկերությունը շրջակա միջավայրին և տեղի բնակչությանը, ընդհանրապես՝ մոլորակին: Կարծում ենք՝ այդ վնասը հնարավոր չէ թվերով ու դոլարներով հաշվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին