Կարևոր իրադարձություններ

Քաղաքական ուժերիը նախատոնական քեֆ-ուրախությունների մեջ էին. «Հրապարակ»

27 Դեկտեմբեր, 2019 08:21
Քաղաքական ուժերիը նախատոնական քեֆ-ուրախությունների մեջ էին. «Հրապարակ»

Երեկ քաղաքական ուժերից երեքը նախատոնական քեֆ-ուրախությունների մեջ էին։ «Իմ քայլը» հավաքվել է «Լիանա» ռեստորանում, որը պատկանում է ՔՊ-ական պատգամավոր, փարաքարցի Նարեկ Մկրտչյանին։

ՀՀԿ-ն «քաղաքական» աստառ է հաղորդել իր խնջույքին՝ այն անցկացնելով իշխանության թիրախում հայտնված Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքար»-ում, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը, որի ղեկավարը մեկ օր առաջ մեզ ասում էր, թե հնարավոր է խնջույքը փոխարինեն այլ ֆորմատով, այնուամենայնիվ, պահպանել է հին ու բարի ավանդույթները եւ հավաքվել «Վենեցիա» ռեստորանում։

Դե, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նախագահականում ամանորյա ընդունելություն է կազմակերպել գործարարների համար, որտեղ բազում հին դեմքեր են եղել։ Ներկա է գտնվել նաեւ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին