Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիները ոստիկանության տարածքային բաժիններում զենք-զինամթերք են հանձնել

26 Դեկտեմբեր, 2019 21:30
Քաղաքացիները ոստիկանության տարածքային բաժիններում զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին եկած 64-ամյա կինը, որը Երևանի բնակիչ է, կամավոր հանձնել է «Ֆ1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ և տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։ Կնոջ հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն։

Ինչպեստեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Մեծամորի բաժնում։ Մայիսյան գյուղի 58-ամյա բնակչուհին բաժին է բերել նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ, ինքնաձիգի փամփուշտներ ու պայթուցիչով պայթուցիկ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն։

«Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին