Կարևոր իրադարձություններ

Երևանը Նոր տարվա նախաշեմին գլխավորում է ռուսաստանցիների շրջանում ամենատարածված ուղղությունները

26 Դեկտեմբեր, 2019 20:45
Երևանը Նոր տարվա նախաշեմին գլխավորում է ռուսաստանցիների շրջանում ամենատարածված ուղղությունները

Ըստ Aviasales որոնողական համակարգի՝ դեկտեմբերի 30-ը Մոսկվայի օդանավակայաններում ամենածանրաբեռնված օրը կլինի, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

Aviasales-ի վերլուծաբանները ուսումնասիրել են դեկտեմբերի 28-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ավիաընկերությունների ամրագրումները: Պարզվել է, որ այս տարվա վերջին երկուշաբթի օրվան բաժին է ընկնում տոմսերի բոլոր գնումների գրեթե մեկ երրորդը: Ուսումնասիրել է 400 երթուղիներով կատարվող թռիչքները:

Ըստ որոնողական համակարգի՝ ամանորյա օրերին ռուսների համար ամենատարածված արտասահմանյան ուղղությունների շարքում գլխավորը Հայաստանի

մայրաքաղաքն է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին