Կարևոր իրադարձություններ

Արտաշատյան ջրանցքում 56-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

26 Դեկտեմբեր, 2019 17:09
Արտաշատյան ջրանցքում 56-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12:08-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատյան ջրանցքում նկատվել է տղամարդու դի:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դին գտնվում է Նոր Կյուրին գյուղի ամառանոցների սկզբնամասում գտնվող Արտաշատյան ջրանցքում (մոտ 2 մ խորություն):

 

Լրահոս

Դիտել ավելին