Կարևոր իրադարձություններ

Արդիականացվելու է Մեղրիի սահմանային անցակետը

26 Դեկտեմբեր, 2019 16:55
Արդիականացվելու է Մեղրիի սահմանային անցակետը

Մեղրիի անցման կետի վերակառուցումն ու արդիականացումը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության ու ՎԶԵԲ-ի միջև նախատեսվում է ստորագրել «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև ստանալ Եվրոպական միության Հարևանության ներդրումային հարթակի կողմից տրամադրվող տեխնիկական համագործակցության և ներդրումային դրամաշնորհային միջոցներ:

Մեղրիի անցման կետի արդիականացումը պայմանավորված է տարեցտարի անցակետով մարդկանց և ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների հոսքերի աճով: Ծրագրի իրագործումը կնպաստի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը և կխթանի տարանցիկ փոխադրումները:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին