Կարևոր իրադարձություններ

«Մասիսի» ու «Երեւանի» ֆուտբոլիստները հայտնել են, որ ակումբներն իրենց աշխատավարձերը չեն վճարում

26 Դեկտեմբեր, 2019 16:28
«Մասիսի» ու «Երեւանի» ֆուտբոլիստները հայտնել են, որ ակումբներն իրենց աշխատավարձերը չեն վճարում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վեճերի լուծման պալատը քննելու է «Մասիս» եւ «Երեւան» ակումբների կողմից աշխատավարձերը չվճարելու հարցը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Ֆեդերացիան նշում է, որ քննությունն այս պահին ընթացքի մեջ է:

Բողոքող ֆուտբոլիստները 11-ն են՝ թե՛ հայ եւ թե՛ արտասահմանցի: ՀՖՖ-ին այս հարցով դիմել են «Մասիս» ՖԱ ֆուտբոլիստ Աշոտ Խաչատրյանը եւ «Երեւան» ՖԱ ֆուտբոլիստներ Արամ Հովսեփյանը, Էդգար Մկրտչյանը, Աղավարդ Պետրոսյանը, Արգիշտի Պետրոսյանը, Գեղամ Թումբարյանը, Վահե Մովսիսյանը, Լեւոն Բադալյանը, Աբրահամ Պորտուգալյանը (հանդես է գալիս ակումբում վարձավճարով, հանդիսանում է «Ուրարտու» ՖԱ ֆուտբոլիստ), Տիագո Դանիել Գոմես Կորեան եւ Խոսե Անտոնիո Կալդաս Օլիվեյրան առ այն, որ համապատասխանաբար «Մասիս» եւ «Երեւան» ֆուտբոլային ակումբները չեն վճարել իրենց աշխատավարձերը։

 

Լրահոս

Դիտել ավելին