Կարևոր իրադարձություններ

Գյումրու քաղաքապետարանի նախկին աշխատակիցները ապօրինի օտարել են մի շարք հողատարածքներ. ԱԱԾ

26 Դեկտեմբեր, 2019 14:55
Գյումրու քաղաքապետարանի նախկին աշխատակիցները ապօրինի օտարել են մի շարք հողատարածքներ. ԱԱԾ

ԱԱԾ-ն բացահայտել է  Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպք:

ԱԱԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձինք, 2006-2011 թթ. ընթացքում, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված` քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերում ընդհանուր օգտագործման, Գյումրի քաղաքի մի շարք հասցեների հողամասեր:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին