Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն Դոնբասի տուժածներին ևս 15 միլոն դոլար կտրամադրի

16 Հոկտեմբեր, 2015 20:05
ԱՄՆ-ն Դոնբասի տուժածներին ևս 15 միլոն դոլար կտրամադրի

ԱՄՆ-ը որոշել է տրամադրել ևս 15 միլիոն դոլար Դոնբասի հակամարտությունից տուժածների համար: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն` հղում անելով Ուկրաինայում ամերիկյան դեսպանատանը:

«Միացյալ Նահանգները այսօր հայտարարել է, որ կտրամադրի մոտ 15 միլիոն ամերիկյան դոլար հավելյալ հումանիտար օգնություն նրանց համար, ովքեր տուժել են Ուկրաինայի արևելքում բռնկված հակամարտությունից: Այդպիսով, Ուկրաինայի արևելքին տրամադրված հումանիտար ամբողջ օգնությունը կկազմի 84 միլոին ամերիկյան դոլար»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Դիվանագիտական ներկայացուցչության տվյալներով, այդ միջոցները տրամադրվում են ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կողմից: Դրանք կուղղվեն 35 հազար մարդու ժամանակավոր կացարաններով ապահովելուն, մաքուր ջրի, սանիտարական ռեժիմի և այլ կենցաղային հարցեր լուծելուն:

 

Լրահոս

Դիտել ավելին