Կարևոր իրադարձություններ

«Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ն ձյուն մաքրող 2 մեքենա է նվիրել քաղաքապետարանին

25 Դեկտեմբեր, 2019 16:15
«Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ն ձյուն մաքրող 2 մեքենա է նվիրել քաղաքապետարանին

«Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ն Երեւանի քաղաքապետարանին նվիրատվություն է արել ձյուն մաքրող 2 մեքենա: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Մենք նվիրատվության մասին եռակողմ պայմանագիր ունենք 5 մեքենայի մասով, բայց այս պահին 2 մեքենա են նվեր տվել, նոր է հանձնում-ընդունումը եղել: Մնացած 3 մեքենաների մասին կկարողանանք տեղեկություն տալ այն պահին, երբ նվերի փոխանցումը լինի»,- ասաց նա։ 

Անդրադառնալով ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությանը, թե ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը ձնամաքրման 10 մեքենա է նվիրել քաղաքապետարանին՝ Մարությանն ասաց. «Ապատեղեկատվություն է, այս պահին ես չգիտեմ՝ ինքը կապ ունի, թե ոչ»:

 

Լրահոս

Դիտել ավելին