Կարևոր իրադարձություններ

Ալավերդիում մահացած ընտանիքի անդամներից 2-ը 14 եւ 12 տ. երեխաներ են. թունավորվել են շմոլ գազից

25 Դեկտեմբեր, 2019 15:14
Ալավերդիում մահացած ընտանիքի անդամներից 2-ը 14 եւ 12 տ. երեխաներ են. թունավորվել են շմոլ գազից

Դեկտեմբերի 25-ին ժամը 13․45-ին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի 2 շենքի 2 բնակարան մեկնած շտապ օգնության խումբը հայտնաբերել է 4 դիակ:

Մահացածները եղել են 4-ը՝ ամուսիններն ու 12, 14 տարեկան 2 երեխաները:

ՀՀ ոստիկանությունից փոխանցեցին, որ նախնական տեղեկություններովո, ընտանիքը թունավորվել է շմոլ գազից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկաններն ու քննիչները տան հյուրասենյակում՝ հատակին էին հայտնաբերել  ամուսիններին և երեխաներից մեկին, իսկ ննջասենյակում՝ մյուս երեխային:

 

 

Լրահոս

Դիտել ավելին