Կարևոր իրադարձություններ

Դեկտեմբերի 24-ից 25-ը ՀՀ-ում բացահայտվել է հանցագործության 45 դեպք

25 Դեկտեմբեր, 2019 12:08
Դեկտեմբերի 24-ից 25-ը ՀՀ-ում բացահայտվել է հանցագործության 45 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Մասնավորապես՝ խարդախության՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք հասցնելու՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, ծեծի՝ 2, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելու, անօրինական միգրացիայի կազմակերպման, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու, ալիմենտը վճարելուց խուսափելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, առեւտրային կաշառքի եւ հանցագործությունը պարտակելու՝ 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման՝ 2 դեպք։Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է անապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 14-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին