Կարևոր իրադարձություններ

Կառավարության անդամներից ու պատգամավորներից մի քանիսը Ամանորը կդիմավորեն սահմանին. «Ժողովուրդ»

25 Դեկտեմբեր, 2019 09:35
 Կառավարության անդամներից ու պատգամավորներից մի քանիսը Ամանորը կդիմավորեն սահմանին. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` այս տարի ևս, ավանդույթի համաձայն, կառավարության անդամներից ու պատգամավորներից մի քանիսը Ամանորը կդիմավորեն սահմանին՝ զինվորների հետ: Ընդ որում, նման մտադրություն ունեն ոչ միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, այլև ընդդիմադիր ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներից մի քանիսը:

 Սակայն թե՛ կառավարությունում և թե՛ խորհրդարանում պատգամավորները դեռևս չեն շտապում գնալ արձակուրդի. կառավարությունն այս հինգշաբթի իր վերջին նիստը կանցկացնի, իսկ արդեն հաջորդ տարվա առաջին նիստը կլինի հունվարի 9-ին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին